Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները
29.07.2016 | 18:35

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ քննարկել է Սիրիայում և Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը, քննարկվել են նաև միջազգային օրակարգի այժմեական այլ հարցեր:

Դիտվել է՝ 6694

Մեկնաբանություններ